Մեքսիկայում հայտնաբերվել է գաղտնի թաղված մոտ 50 դի
Մեքսիկացի ոստիկանները Խալիսկո և Միչոական նահանգների սահմանին հայտնաբերել են գաղտնի թաղված 48 դի, հայտնում է РИА-Новости-ն։
Սպանվածների մեջ կա 2 կին. ներկայում դիակների մեծ մասը տեղափոխվել է մայրաքաղաք Մեխիկո՝ դրանց ինքնությունը պարզելու համար։
Գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի սկզբին հատուկ օպերացիայի շրջանակներում ևս հայտնաբերվել են դիակներ, որոնց, ըստ ամենայնի, սպանել են «Խալիսկո-Նոր սերունդ» նարկոկարտելի հանցագործները։










