Թաիլանդում ցուցարարները ևս մի քանի նախարարություն են գրավել

12:37 • 26.11.13

Թաիլանդում ցուցարարները հարձակվել են մի շարք նախարարությունների վրա և պահանջում են, որպեսզի պաշտոնյաներն ազատեն շինությունները, հաղորդում է Interfax-ը: Նրանց հաջողվել է պաշարել 4` գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, տուրիզմի նախարարությունները:

 

Թաիլանդի մայրաքաղաքում անվտանգության հատուկ ռեժիմ է հայտարարված:

 

Զանգվածային բողոքի ակցիաները վարչապետ Ինգլակ Չինավաթի կառավարության դեմ են: Թաիլանդցիները կարծում են, որ նա շարունակում է իր եղբոր քաղաքականությունը, որին արտաքսել էին, հեռացրել նույն պաշտոնից 4 տարի առաջ:

 

Նախօրեին հազարից ավելի մարդ բեռնատարներով ներխուժել էր ԱԳՆ` տապալելով դարպասը: Ապա հաջորդել էր ֆինանսների նախարարության գրավումը: