Լուսին ուղարկված Աստվածաշնչի հավաքածուն աճուրդում վաճառվել է 130 հազար դոլարով (լուսանկարներ)
1971թ. իրականացված ամերիկյան «Ապոլլոն - 14» տիեզերական առաքելության շրջանակներում Լուսին հասած Աստվածաշնչի բացառիկ հավաքածուն աճուրդում վաճառվել է 130 հազար դոլարով։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Աստվածաշունչը տիեզերք ուղարկելու գաղափարն առաջացել է հոգևորական Ջոն Ստաուտի մոտ, երբ 1967թ. ամենաառաջին «Ապոլլոն - 1» առաքելությունը ողբերգական ավարտ ունեցավ, ու 3 տիեզերագնացներն այրվեցին հրթիռում բռնկված հրդեհի պատճառով։
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները փորձել են Աստվածաշնչի հավաքածուն Լուսին ուղարկել «Ապոլլոն 12 և 13 » առաքելության ժամանակ, սակայն դա չի հաջողվել, քանի որ արբանյակները պարզապես պտտվել են Լուսնի շուրջ` առանց դրա վրա վայրէջք կատարելու։
Ստաուտի գաղափարն իրականություն է դարձել 1971թ. փետրվարի 5-ին, երբ «Ապոլլոն -14»-ը բարեհաջող վայրէջք է կատարել Երկրի արբանյակի վրա։












