ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Վրաստանի նոր կառավարության որոշումը՝ եվրատլանտյան կուրսը շարունակելու վերաբերյալ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունում է Վրաստանի նոր կառավարության հայտարարությունները՝ եվրոպական և եվրատլանտյան դաշինքներին ինտեգրվելու կուրսը շարունակելու վերաբերյալ, տեղեկացնում է Грузия online-ը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Վրաստանի նոր կառավարության խիստ տեսակետը եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը շարունակելու վերաբերյալ։
Ըստ նրա՝ 2008թ.-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի կայացրած որոշումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մնում է ուժի մեջ և անպայման տեղի կունենա, երբ երկիրը լիովին համապատասխանի չափանիշներին, որոնք անհրաժեշտ են դաշինքին անդամակցելու համար։
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է օգնություն ցուցաբերել Վրաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում, որոնք անհրաժեշտ են դաշինքին անդամակցելու համար։










