Բողոքի երթը Բաղրամյան 26-ում հատվեց Պարույր Հայրիկյանին, որը այստեղ է «Վիլնյուս կամ հրաժարական» պահանջով
Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայր հասնելուց հետո կանանց բողոքի երթը, որը Ազատության հրապարակից մեկնարկել էր նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, հանդիպեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին, ով պահանջում է նախագահից՝ Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Պարույր Հարյրիկյանը նախագահի նստավայր էր եկել իր կողմնակիցների հետ՝ «Ոչ պարտադրվող СССР Մաքսային միությանը», «Վիլնյուս կամ ՝ հրաժարական», «ԵՄ= է անկախություն, ընկերակցություն, ՄՄ-ն=է գաղութացում, ստրկացում» ցուցապաստառներով:
ԱԻՄ առաջնորդի հանձնարարությամբ անցորդներին բաժանվում են թռուցիկներ, որտեղ նա «Աստված մեզ ազատ է ստեղծել, մենք ենք մեր ճակատագրի տերը» վերնագրի ներքո Պարույր Հայրիկյանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին թույլ չտալ, որ «Հայաստանը Մաքսային միության մաս դարձնելու Կրեմլում ազդարարված նպատակը» վտանգի ՀՀ ինքնիշխանությունը, խոչընդոտի ԵՄ հետ մերձեցումը, և «մեզ վերստին չդարձնի ՌԴ կայրության ճորտեր»:
Արդեն լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ մեր հայրենիքին սպառնացող վտանգը կարող է կանխվել, եթե ազգովին «ոչ » ասենք՝ «հերթական բռնի միությանը»:
Ի պատասխան հարցադրման, որ Հայաստանում չկա, այն «ոչ»-ը, որը բազմահազարանոց բողոքի ակցիաների տեսքով արտահայտվում է Ուկրաինայում, Պարույր Հայրիկյանը նկատեց, որ անցկացրել է գիտական հարցումներ, որոնք ապացուցում են , որ Հայաստանի 80 տոկոսից ավելին դեմ է Մաքսային միությանը:










