Օշականում վեցամյա տղայի են վրաերթի ենթարկել
10:33 • 26.11.13
«ԳԱԶ-33021-212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Աշտարակի Օշական գյուղի «Ձախ ափ» կոչվող թաղամասի ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










