Սաակաշվիլին Facebook-ում «սեր է խոստովանել» Ուկրաինային
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և «սեր խոստովանել» Ուկրաինային, տեղեկացնում է Новости - Грузия գործակալությունը։
«Ես սիրում եմ Ուկրաինան։ Այն Եվրոպա է»,-գրված է Ուկրաինայի և Եվրամիության դրոշների ֆոնին։
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ այլ մեկնաբանություններ Սաակաշվիլին դեռ չի արել։
Ուկրաինայի կառավարությունն անցյալ շաբաթ կասեցրել էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ այդ որոշումը պատճառաբանելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերություններով։
Դրանով պայմանավորված՝ վերջին օրերին Ուկրաինայի տարբեր շրջաններում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։










