Հայտնի է հայ-վրացական սահմանին կրակոցների հետևանքով սպանվածներից մեկի ինքնությունը

11:31 • 26.11.13

Երեկ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցակետի տարածքում հնչած կրակոցների հետևանքով սպանվածներից մեկի ինքնությունը հայտնի է. նա Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է: Մյուս երկու վիրավորներն են Գեորգի Փիրաշվիլին և Գեորգի Մուկբանիանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Ըստ աղբյուրի՝ վերջիններս «ռազբորկան» անցկացրել թմրանյութերի հետ կապված: Հնչած կրակոցների վերաբերյալ ավելի ուշ վրաց իրավապահները հանդես են եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, որ սահմանի վրացական հատվածում, Սադախլո անցակետի մոտ ձերբակալել են Վրաստանի մի քանի քաղաքացիների։ Համաձայն հաղորդագրության, ոստիկանության Քվեմո Քարթլիի նահանգային բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են վեց հոգու:

 

Մանրամասները՝ այստեղ: