Թուրքմեններին զրկել են Պուտինին բողոքելու հնարավորությունից
Թուրքմենստանում արգելափակվել է Letters.kremlin.ru կայքի հասանելիությունը, որի միջոցով կարելի է բողոքներ և առաջարկություններ ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է lenta.ru-ն:
Կայքն արգելափակվել է անցած հինգշաբթի օրվանից: Այդ ռեսուրսից, ինչպես նշվում է, Թուրքմենստանում հիմնականում օգտվում էին նրանք, ովքեր երկքաղաքացիություն ունեն և այդ առնչությամբ դժվարություններ են ունենում թուրքմենական իշխանությունների պատճառով:
Վերջին ժամանակներում Թուրքմենստանում աճում է համացանցին և բջջային կապին առնչվող սահմանափակումների թիվը: Վերջերս, մասնավորապես, արգելափակվել են բնակիչների շրջանում տարածված Wechat և Line մեսենջերները:










