ԱՄՆ-ում անհայտ անձն ավտոկայանատեղիում 7 մարդու է վիրավորել

09:43 • 26.11.13

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրաձգության հետևանքով 7 մարդ է վիրավորվել։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նախօրեի երեկոյան հանցագործն ԱՄՆ Օքլենդ քաղաքի ավտոկայանատեղիներից մեկի մոտ կրակել է։

 

Վիրավորվել է 7 մարդ, որոնք հոսպիտալացվել են։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հանցագործին ձերբակալելու մասին ևս դեռ տեղեկություններ չկան։