Alitalia-ն հրաժարվել է Ryanair-ի հետ համատեղ չվերթներից
Իտալական Alitalia ավիաընկերությունը, որը սնանկացման շեմին է գտնվում, մերժել է իռլանդական լոուքոսթեր Ryanair-ի համագործակցության առաջարկը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Իռլանդական ավիափոխադրողն առաջարկել էր համատեղ թռիչքներ կազմակերպել Ֆյումիչինոյի օդանավակայանից՝ ուղևորների հոսքը և ընկերության շահույթները մեծացնելու նպատակով:
«Alitalia-ն ունի իր ռազմավարությունը և բիզնես պլանը, իր ինքնաթիռային հրապարակը և անձնակազմը, որը բավականաչափ ուղևորահոսք է ապահովում Ֆյումիչինոյի օդանավակայանից»,- հայտարարել է Alitalia-ն:
Ryanair-ի նման բյուջետային ավիաընկերությունները տեղակայվում են քաղաքային կենտրոններից շատ ավելի հեռու, այդ պատճառով իռլանդական ընկերությունը հետաքրքրված է Հռոմի Ֆյումիչինոյից թռիչքներ կատարելու հնարավորությամբ:










