Բելգիայում սենատորներն ընդունել են երեխաների էֆթանազիան թույլատրող օրենքը
Բելգիացի սենատորները հավանություն են տվել անչափահասների վրա էֆթանազիան տարածելու մասին օրինագծին: Այս մասին հաղորդում է Росбалт-ը:
Միաժամանակ՝ նշվում է, որ խոսքը խիստ որոշակիացված անբուժելի հիվանդությունների մասին է, երբ հոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հիվանդը կարող է որոշումներ կայացնել:
Դեռահասները, ովքեր հիվանդության վերջնական փուլում բախվում են անտանելի և անբուժելի ֆիզիկական տանջանքների, կկարողանան ծնողների համաձայնության դեպքում օգտվել էֆթանազիայի իրավունքից:










