Բրազիլիայում 3 մարդ է զոհվել Աշխարհի առաջնության համար կառուցված մարզադաշտի փլուզման հետևանքով
Բրազիլիայիում 2014-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կառուցված «Կորինֆյան արենա» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 3 մարդ է զոհվել: Business Insider-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել են Սան Պաուլոյի հրշեջ ծառայությունից:
Globo Esporte պարբերականի տվյալներով՝ ամբարձիչ կռունկն ընկել է, որի հետևանքով փլուզվել է կառույցի տանիքի մի մասը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել անկայուն հողի փլուզման պատճառով՝ անձրևային փոթորիկից հետո:
Մարզադաշտում նախատեսվում է անցկացնել գալիք ամռանը նախատեսված Աշխարհի առաջնության բացումը:










