Ուկրաինայի կառավարության շենքը շրջափակված է, ԶԼՄ-ները չեն կարողանում մտնել նիստին

13:15 • 27.11.13

Ուկրաինայի կառավարության շենքը շրջափակված է իրավապահ մարմինների կողմից, լրագրողները չեն կարողանում մտնել կառավարության նիստին, հաղորդում է ria.ru-ն:

 

Ընդդիմության առաջնորդները փորձում են մտնել կառավարության նիստին, սակայն նրանց թույլ չեն տալիս: Ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի կենտրոնական մուտքի մոտ:

 

Ուկրաինայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում տեղի են ունենում եվրաինտեգրման աջակիցների ակցիաներ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ երկրի կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պատրաստությունները կասեցնելու մասին: