Իսրայելցի կինը տուգանվել է որդուն թլպատելուց հրաժարվելու համար
Իսրայելում տղամարդը դատի է տվել կնոջը, որը հրաժարվում է թլպատել իրենց նորածին երեխային: Դատարանի որոշմամբ՝ կինը պետք է յուրաքանչյուր օրվա համար 140 ԱՄՆ դոլարին համարժեք տուգանք վճարի, հայտնում է The Time-ը:
Երուսաղեմի ռաբբիական դատարանը վճռից հետո հրաժարվել է դիտարկել կնոջ բողոքարկումը` պնդելով, թե կինն այդ կերպ փորձում է հարություն տալ իր ամուսնական կյանքին:
Իր հերթին կինն ասել է, որ իրավունք չունի կտրել իր երեխայի օրգանը և հաշմել նրան, իսկ դատարանն իրավունք չունի իրեն ստիպել դա անել: Նա ասել է, որ չի վճարի տուգանքը, որը հասել է 700 դոլարի, քանի որ չի կարող դա իրեն թույլ տալ:
Դատարանը նկատել է, որ այս դեպքը կարող է նախադեպ դառնալ շատ մայրերի համար և սպառնալ թլպատման հրեական ավանդույթին:










