Օբաման ասել է, որ ամերիկյան ժամանցի ոլորտն իր դիվանագիտության մի մասն է
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առանձնացրել է ուրախ ժամանցի ամերիկյան ոլորտը դրա կարևոր և համաշխարհային մշակույթում ունեցած դերի համար, հայտնում է Los Angeles Times-ը:
Օբաման այս մասին ասել է` ելույթ ունենալով DreamWorks Animation կինոստուդիայի աշխատակիցների առաջ: Նա նկատել է, որ ժամանցի այդ ոլորտը նաև ամերիկյան դիվանագիտության բաղկացուցիչ մասն է:
«Դա այն բանի մի մասն է, ինչը մեզ բացառիկ, համաշխարհային տերություն է դարձնում», - մասնավորապես ասել է Օբաման:
«Այն պատմությունները, որ մենք ներկայացնում ենք, հաղորդում են հանդուրժողականության և այլազանության, ստեղծագործականության և դժվարությունների հաղթահարման արժեքներն ու իդեալները», - ասել է Օբաման` նշելով, որ աշխարհի այլ երկրներում մարդիկ կարող են չիմանալ Լինքոլնի Գեթիսբերգի ելույթի մասին, սակայն ամերիկյան ֆիլմերի և շոուների միջոցով պայքարում են միասեռականների իրավունքների համար:










