Էրդողանի շարասյան վրա հավկիթ նետած ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և ձերբակալվել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Տրապիզոն կատարած երկօրյա այցի ընթացքում օդանավակայանից հյուրանոց մեկնելու ճանապարհին ավտոշարասյան վրա հավկիթ էին նետել։ Դա տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին։
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավկիթը նետել են հարակից շենքի 3-րդ հարկից։ Նետողը եղել է ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, որը ձերբակալվել է։
Ուսուցչուհուն ստորագրությամբ ազատ են արձակել, սակայն հետաքննություն է ընթանում։ Նրան արդեն ազատել են աշխատանքից։










