Ասոցացման համաձայնագիրը նոր սերնդի փաստաթուղթ է. Վրաստանի արտգործնախարար

14:19 • 27.11.13

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, թե որքան կարևոր է Վրաստանի համար Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, և ինչ է այն նախատեսում, հաղորդում է Грузия Online-ը:

 

«Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը նոր սերնդի համաձայնագիր է: Ի տարբերություն մինչ այդ հաստատված նմանօրինակ համաձայնագրերի, այն ենթադրում է Եվրամիության հետ մերձեցման նշանակալից և ռեալ մեխանիզմներ»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ Ասոցացման համաձայնագիրը կփոխարինի 1996 թվականին ստորագրած գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, համագործակցության նոր իրավական շրջանակներ կստեղծի Վրաստանի և Եվրամիության միջև։

 

Հին համաձայնագրի համեմատ, Ասոցացման համաձայնագիրը համընդգրկուն և ավելի ուժեղ փաստաթուղթ է, որը Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը որակապես նոր մակարդակի կբերի՝ բոլոր առաջնային ուղղություններով: