Հնդկաստանի հարավ-արևելքում ցիկլոնի պատճառով 27 հազար մարդ է տարհանվել

23:29 • 27.11.13

Հնդկաստանի հարավարևելյան շրջանում մոլեգնող «Լեհար» ցիկլոնի պատճառով 27 հազար մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Channel News Asia պարբերականին հղումով:


120 կմ/ժամ արագությամբ ընթացող ցիկլոնը մոտենում է Անդհրա Պրադեշ նահանգին: Իշխանությունների հրանհանգով մի շարք պետական հաստատություններ փակվել են:


Տարհանված մարդկանց համար շուրջ 100 ճամբարներ են բացվել: Նախատեսվում է տարհանել ևս մի քանի հազար բնակչի: