Հնդկաստանում «Մոլոտովի կոկտեյլ» է պայթեցվել ատոմակայանի մոտ. կան զոհեր

13:12 • 27.11.13

Հնդկաստանի հարավում Կուդանկուլամի ատոմակայանի մերձակայքում «Մոլոտովի կոկտեյլ» է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնց թվում՝ 1 կին և 3 երեխա, հայտնում է Al Jazeera-ն:

 

Միջադեպի պատճառը եղել են ատոմակայանի դեմ հանդես եկող ակտիվիստները, որոնք այդ կոկտեյլները պատրաստել են 15 կմ հեռավորության վրա ինչ-որ տանը: Ատոմակայանը չի տուժել և շարունակում է գործել: Ենթադրվում է, որ պայթյունը պատահմամբ է տեղի ունեցել: Ոստիկանները ևս 2 «Մոլոտովի կոկտեյլ» են հայտնաբերել դեպքի վայրում:

 

Արդեն մի քանի տարի է Թամիլ Նադու նահանգի բնակիչները պայքարում են այդ ատոմակայանի դեմ: