Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել Maxima առևտրի կենտրոնի ողբերգությունից հետո
Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը երկրի նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Mixnews պորտալին:
Դոմբրովսկիսը պարզաբանել է, որ այդ կերպ նա ստանձնում է Ռիգայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության քաղաքական պատասխանատվությունը:
Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի տանիքի փլուզման պատճառով մահացել է 54 մարդ, այդ թվում՝ հայուհի: Ողբերգության պատճառը, հավանաբար, շենքի տանիքին շինարարական նյութերի պահեստավորումն է եղել:










