Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսում է Louis Vuitton-ի «ճամպրուկի» ապամոնտաժումը (լուսանկարներ)

19:54 • 27.11.13

Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող պետական հանրախանութի տարածքում սկսվել է բուռն քննարկումների ալիք բարձրացրած՝ Louis Vuitton ֆրանսիական ընկերության տաղավարի ապամոնտաժումը:


Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ հանրախանութի մամլո ծառայությանը հղումով, հանրության մեծամասնության կարծիքով՝ ցուցադրության տաղավարի մասշտաբները չեն համապատասխանում թույլատրելի չափերին: Հաշվի առնելով հանրության կարծիքը՝ որոշում է կայացվել ապամոնտաժել կառույցը:


Հիշեցնենք, որ ֆրանսիական առևտրի տան տաղավարի տեղադրումը Կարմիր հրապարակում մեծ դժգոհություն էր առաջացրել ռուս կոմունիստների շրջանում:


Ավելի վաղ Louis Vuitton-ի տաղավարի ապամոնտաժումը պահանջել է նաև ՌԴ նախագահի վարչակազմը: Հսկա ճամպրուկի տեսք ունեցող կառույցը տեղադրվել է ճամպրուկների և արկղերի ցուցադրման համար՝ մոսկովյան պետական հանրախանութի 120-ամյակի առթիվ: