Մադրիդը խոստանում է այլևս չբացել դիվանագիտական փոստը

18:10 • 27.11.13

Իսպանիան վստահեցրել է Բրիտանիային, որ Ջիբրալթարի հետ սահմանին դիվանագիտական փոստով կոնտեյներները բացելու դեպքն այլևս չի կրկնվի, հաղորդում է BBC-ն:

 

Անցած շաբաթ Իսպանիայի ոստիկանությունը դիվանագիտական փոստով երկու կոնտեյներ էր բացել, երբ դրանք տեղափոխում էին Ջիբրալթարի հետ սահմանով:

 

Մեծ Բրիտանիան մեղադրել է Իսպանիայի իշխանություններին միջազգային նորմերը և դիվանագիտական հարաբերությունների սկզբունքները խախտելու համար:

 

Լոնդոնը և Մադրիդը վիճարկում են Ջիբրալթարի պատկանելությունը, որն Ուտրեխտի պայմանագրով բրիտանական տարածք է համարվում 1713 թվականից: