Նիժնի Նովգորոդում բանվորները ծեծել և բետոնով ծածկել են աշխղեկին

18:25 • 27.11.13

Նիժնի Նովգորոդ քաղաքում աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել աշխղեկին և վրան բետոն լցրել, քանի որ իրենց աշխատավարձ է պարտք եղել, տեղեկացնում է Взгляд-ը։

 

2013թ.-ի նոյեմբերի 25-ին շինհրապարակում հայտնաբերվել է բետոնի տակ մնացած 33-ամյա տղամարդու դիակ։

 

Զոհվածը եղել է աշխղեկը, որն աշխատել է այդ շինարարության վրա։ Ըստ նախնական վարկածի՝ 2013թ.-ի նոյեմբերի 15-ին աշխատանքային օրվա ավարտին բանվորները պահանջել են տալ աշխատավարձը։

 

Այդ պատճառով ծագած վեճի ընթացքում էլ բանվորները նրան ծեծել են մետաղե խողովակով ու փայտերով։ Հանցագործությունը թաքցնելու համար նրա մարմինը բետոնով ծածկել են։