Աշգաբադի ռեստորաններում կանանց դեմ արշավներ են սկսվել
Թուրքմենստանի ոստիկանությունը նոյեմբերին մի շարք գործողություններ է իրականացրել Աշգաբադի սրճարանների, ռեստորանների և դիսկոտեկների կին այցելուների դեմ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Թուրքմենստանի քրոնիկոն»-ին: Այդ հաստատությունների փակվելուց հետո էլ ձերբակալությունները շարունակվել են փողոցներում:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը սրճարաններում և ռեստորաններում գտնվող բոլոր կանանց բերման է ենթարկել, անգամ, եթե նրանք այնտեղ են եղել ընտանիքի հետ: Նրանց տարել են բաժանմունքներ, որտեղ հարկադրաբար նրանցից անալիզներ են վերցրել վեներական հիվանդությունների և թմրանյութերի օգտագործման համար: Ոստիկանությունը համաձայնվում է բաց թողնել կանանց միայն այն դեպքում, երբ ամուսինները բերում են ամուսնությունը հաստատող փաստաթղթեր:
Իրավապահ մարմիններն իրենց գործողությունները բացատրում են «իշխանության և երջանկության դարաշրջանում բարձր բարոյականության համար պայքարով»: Ոստիկանների համաձայն՝ գործողություններն ուղղված են մարմնավաճառությունն արմատախիլ անելուն:










