Բրյուսելում կանցկացվի «Արևելյան գործընկերության» երկրներում միգրացիայի թեմայով սեմինար
Արևելյան Եվրոպայի երկրներում միգրացիայի և դյուրաշարժության հարցերը կդառնան ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող CARIM-East նախագծի շրջանակներում սեմինարի քննարկման թեման՝ հաշվի առնելով ԵՄ-ի և այդ երկրներից մի քանիսի միջև պատրաստվող Ասոցացման համաձայնագրերը։ Սեմինարը կանցկացվի Բրյուսելում նոյեմբերի 28-ին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ-ի Հարևանության տեղեկատվական կենտրոնին:
Սեմինարի նպատակն է փորձել պարզել մի քանի միֆեր և նախապաշարմունքներ «Արևելյան գործընկերության» շրջանում միգրացիայի և դյուրաշարժության հետ կապված հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել ապագայի մի քանի սցենարներ:
Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ առաջացել են Արևելյան Եվրոպայի ապագայի վերաբերյալ մի քանի կարևոր և ցավոտ խնդիրներ: Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ են վարում, մինչդեռ Հայաստանը և Ադրբեջանը կենտրոնացել են վիզային ռեժիմի դյուրացման վրա:
«Արևելյան գործընկերության» բոլոր մասնակիցները դիտարկում են ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի բոլոր դրական և բացասական կողմերը:
«Այդ քայլերն ակնհայտ ազդեցություն կունենան ԵՄ-ի և նրա հարևաների միջև միգրացիայի և դյուրաշարժության մոդելի վրա»,- ասված է կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ:










