Ձնաբուքը խափանել է Գոհունակության օրվա տոնակատարությունն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի հարավային նահանգներում մոլեգնող ձնաբուքը հանգեցրել է ավելի քան 200 ներքին չվերթների հետաձգմանը: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը՝ Fox News-ին հղումով, բազմաթիվ ամերիկացիներ Գոհունակության օրը չեն կարող տեսնել իրենց հարազատներին:
Հաղորդվում է, որ տարերքի հետևանքով 13 մարդ է զոհվել:
Թռիչքները հիմնականում հետաձգվել են Կոլորադո, Արկանզաս և Իլինոյս նահանգների օդանավակայաններում: Ձյան պատճառով մեծապես տուժել է նաև ԱՄՆ-ի խոշորագույն օդանավակայաններից մեկը՝ Չիկագոյի Օ’Հարա օդանավակայանը:
Գոհունակության օրն այս տարի նշվում է նոյեմբերի 28-ին: Այս տոնին ամերիկացիները, սովորության համաձայն, հիշում են ԱՄՆ-ի առաջին բնակիչների տոկունության և արիության մասին և տոնում են գյուղատնտեսական սեզոնի ավարտը:










