«Շերեմետևոյում» հարձակվել են Թուրքիայի քաղաքացու վրա և 2,7 մլն դոլար տարել

12:33 • 27.11.13

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չորեքշաբթի առավոտյան կողոպուտ է տեղի ունեցել, հաղորդում է rbc.ru-ն: Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի քաղաքացու վրա և նրանից խլել 2,7 մլն դոլարը:

 

Ստամբուլից ժամանած ուղևորին D տերմինալի մոտ գտնվող ավտոկայանատեղիում պետք է դիմավորեին մասնավոր անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց վարձել էին նրան պաշտպանելու համար:

 

Սակայն դիմակներով անհայտ անձինք անվտանգության աշխատակիցներին ձեռնաշղթաներ են հագցրել: Նրանք այնուհետև հարձակվել են ստամբուլցի ուղևորի վրա՝ խլելով փողերով լի պայուսակը:

 

Ներկայում ոստիկանությունը որոնում է անհետացած հանցագործներին: Պարզվում են դեպքի հանգամանքները: