Տիմոշենկոյին թույլ են տվել ծննդյան օրը հանդիպել պաշտպանների հետ

18:18 • 27.11.13

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին թույլ են տվել հանդիպել պաշտպաններ Սերգեյ Վլասենկոյի, Անդրեյ Կոժեմյակինի, ինչպես նաև դստեր՝ Եվգենյա Տիմոշենկոյի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
 

Յուլյա Տիմոշենկոյին փոխանցել են սրբապատկեր, պաստառ՝ բարեմաղթանքներով, և ծաղիկներ։
 

Պաշտպանների հետ հանդիպումը թույլ է տրվել Ուկրաինայի նախկին վարչապետի ծննդյան օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր։