Ուկրաինայի նախագահը նշել է, թե ինչ պայմանով Յուլյա Տիմոշենկոյին ազատ կարձակեն

14:43 • 27.11.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններին և հայտարարել, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ կարձակեն, եթե նա փոխհատուցի Ուկրաինայի բյուջեին հասցրած ողջ վնասը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Նախագահն ընդգծել է, որ Տիմոշենկոյի հարցը կարող է լուծել միայն դատարանը։ «Եթե նա հանցանք չի գործել, դատարանը կտա պատասխանը։ Գործե՞լ ես, ուրեմն վճարիր միջոցները և խնդրիր, կամ պահանջիր, որ ազատ արձակեն։ Ի դեպ, Ուկրաինայի օրենքներն այժմ դա թույլ են տալիս»,-ասել է Յանուկովիչը։

 

Ավելի վաղ ուկրաինական խորհրդարանը մերժել էր ընդդիմության առաջարկը՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ներում շնորհելու վերաբերյալ։

 

Այդ ժամանակ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակել հնարավոր չէ, քանի որ դա թույլ չի տալիս ուկրաինական օրենսդրությունը։