ՄԱԿ-ը 2014թ. հռչակել է Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության տարի

13:44 • 27.11.13

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան 2014 թվականը հռչակել է պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության միջազգային տարի։ Այս որոշումը կայացվել է Պաղեստինի բնակիչների հետ համերաշխության օրվա տոնակատարության կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ նիստի ավարտից հետո, գրում է rosbalt.ru-ն։

 

Գերագույն ասամբլեայի ընդունած փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է «միջոցառումներ կազմակերպել, որոնք կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում՝ կառավարությունների, միջկառավարական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համատեղ»։

 

ՄԱԿ-ի նիստում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ «իրենց նպատակն է շարունակում մնալ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցությունը, ինչն իրենց ժողովրդի օրինական և անքակտելի իրավունքն է»։