Ռուսական բեռնատար նավը կորցրել է կառավարումն Ադրբեջանի տարածքային ջրերում

14:05 • 28.11.13

Ռուսական բեռնատար նավը շարժիչի տեխնիկական խնդիրների պատճառով կորցրել է կառավարումը Կասպից ծովում, տեղեկացնում է haqqin.az-ը։

 

Ներկայում Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձում է օգնություն ցույց տալ նավին, քանի որ բեռնատարը գտնվում է հենց Ադրբեջանի տարածքային ջրերում։

 

Արդեն դեպքի վայր է հասել ադրբեջանական նավը, որը պետք է օգնություն ցուցաբերի ռուսական բեռնատարին։