17 մետրանոց դինոզավրի կմախքն աճուրդում վաճառվել է 650.000 դոլարով

10:50 • 28.11.13

Summers Place Auctions աճուրդի տունն Անգլիայի Սասեքս կոմսությունում 650 հազար դոլարով վաճառել է 17 մ երկարությամբ և 6մ բարձրությամբ դինոզավրի կմախքը, որը հայտնաբերվել է ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Associated Press-ին հղումով, դինոզավրի կմախքը շատ լավ է պահպանվել։ Հայտնաբերվելուց հետո այն մշակվել է Նիդեռլանդների լաբորատորիաներից մեկում, ապա տեղափոխվել Մեծ Բրիտանիա։

 

Հայտնի է, որ կմախքը ձեռք է բերել մի կազմակերպություն, որը մտադիր է այն ցուցադրության հանել։