Մարդուն երջանկության համար անհրաժեշտ է տարեկան 35.500 դոլարի եկամուտ. հետազոտություն
Աշխարհում ամենակայուն պետությունները նրանք են, որտեղ բնակչության 1 շնչի տարեկան եկամուտը կազմում է մոտ 35.500 դոլար: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ նման եզրակացության հանգել են բրիտանական Ուորիկ քաղաքի և ամերիկյան Միննեսոտա նահանգի համալսարանները:
Հետազոտության մեջ նշվում է, որ մարդն իրեն սկսում է երջանիկ զգալ, երբ նրա տարեկան եկամուտը հասնում է 35.500 դոլարի: Գիտնականները նշում են, որ ավելի քիչ գումար աշխատելը ստիպում է զգալ հնարավորությունների պակաս, իսկ ավելի բարձր ցուցանիշն առաջացնում է ցանկություններ, որոնք երբեմն հնարավոր չէ իրագործել:
Գիտնականները որպես օրինակ բերում են Սկանդինավյան երկրների օրինակը, որտեղ բավականին մեծ է ունեցվածքի հարկը: Այսպիսով՝ ժամակակից աշխարհում տարեկան 35.500 դոլարի եկամուտը ոսկե միջինն է, որը բավականություն է պատճառում անհատ մարդկանց և կայուն է դարձնում ամբողջ հասարակությունը:










