ԵՄ-ն ցանկանում է ակտիվացնել Ռուսաստանի հետ երկխոսությունը վիլնյուսյան գագաթնաժողովից հետո

15:34 • 28.11.13

Եվրոպական միությունում խոստովանում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջին շրջանում բարդացել են, սակայն ցանկանում են ակտիվացնել Մոսկվայի հետ ռազմավարական երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը, գրում է rosbalt.ru-ն։

 

«Ինձ տխրեցնում է երկու գործընկերների միջև նման տարաձայնությունը։ Ես վստահ եմ, որ մենք ավելի շատ ընդհանուր բան ունենք, քան այն, ինչ մեզ բաժանում է»,- ասել է նա։

 

Միևնույն ժամանակ Ուշացկասը նշել է, որ ԵՄ-ում «ուշադրություն են դարձրել այն ճնշմանը, որին ենթարկվել է Կիևը, և այն զգուշացումներին և սպառնալիքներին, որոնք հնչել են նրա հասցեին»։

 

Նա նաև հաստատել է, որ Եվրոպային դուր չի գալիս ԵՄ-Ուկրաինա-ՌԴ եռակողմ հանդիպման գաղափարը։