Հրաչյա Հարությունյանին նոր մեղադրանք է ներկայացվել

18:27 • 28.11.13

«ԿամԱԶ» մակնիշի մեքենայի հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում մասնակցությամբ ՌԴ Պոդոլսկի շրջանում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, կեղծ փաստաթղթի օգտագործման մեղադրանք է ներկայացվել, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանին։

 

«Այսօր Հրաչյա Հարությունյանին կրկնակի մեղադրանք է ներկայացվել՝ երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման խախտում, որը հանգեցրել է 2 կամ ավելի անձանց մահվան։ Բացի այդ, նրան նաև այլ մեղադրանք է ներկայացվել՝ կեղծ փաստաթղթի օգտագործում»,- նշել է փաստաբանը։

 

«Հարությունյանն իր մեղքը չի ընդունում։ Իր ցուցմունքներում այսօր նա հայտնել է, որ երբեք չի օգտագործել կեղծ փաստաթղթեր, չի իմացել, որ փաստաթուղթն իրական չէ, ոչ ոք երբեք իրենից նման փաստաթուղթ չի պահանջել և չի ստուգել»,- ասել է փաստաբանը։