Երևանի հայ-հունական պետական քոլեջի փոխտնօրենը ինքնասպան է եղել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը ժամը 04:00-ի սահմաններում շտապ օգնության 1-03 կայանից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերել է 30-ամյա Ռոման Նահապետյանի դին՝ կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով: Քննչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագետները դիակի մոտ հայտնաբերել են որսորդական երկփողանի հրացան, ինչպես նաև երկտողներ, որոնցից մեկում Ռ. Նահապետյանը գրել է իր մորը. «լվացվելուց ինձ չհիշես, մամ ջան»:
Ռ. Նահապետյանը ամուրի էր, բնակվում էր մոր հետ և աշխատում էր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ հունական պետական քոլեջում՝ որպես փոխտնօրեն:
Մանրամասներն՝ այստեղ։










