Շաբաթվա ընթացքում 2-րդ երկրաշարժն է տեղի ունեցել Իրանի Բուշերի ատոմակայանի մոտ
Իրանում 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել երկրի հարավում գտնվող Բուշեր նահանգում: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Ըստ ԱՄն Երկրաբանական ծառայության տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բորազջան քաղաքից 14 կմ հեռավորություն վրա: Էպիկենտրոնը գտնվում էր ԱԷԿ-ից 30 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 16 կմ խորության վրա: Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չկան:
Չորեքշաբթի օրը նույն շրջանում 4.5 մագնիտուդ հզորությամ երկրաշարժ էր տեղի ունեցել: Անցյալ շաբաթ 4.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում էր իրանական Բուշեր քաղաքից 100 կմ հարավ-արևելք:










