Ազատամարտիկներիս համբերությունից հանելը դժվար է, բայց հանգստացնելը բազմակի դժվար է. Խաչատուր Խաչատրյան (տեսանյութ)
Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանն ազատամարտիկների հերթական հանրահավաքին հայտարարեց, որ իրենք պահանջում են իշխանություններից վերադարձնել երկրից թալանածը և փակել արտաքին պարտքը: «Թող բերեն ու փակեն այն պարտքը, որը մեր չծնված թոռներն ու ծոռները պետք է փակեն: Մեզ՝ ազատամարտիկներիս համբերությունից հանելը դժվար է, մենք գիտենք, թե ինչու, բայց մեզ հանգստացնելը նույնպես բազմակի դժվար է»,-ասաց նա:
Ազատամարտիկը հերթական անգամ կոչ արեց ժողովրդին «ուշքի գալ». «Ուշքի եկե՛ք, չեք տեսնում հայրենիքի կորուստը, բայց դա սարսափելի է լինելու: Բոլորս էլ զգում ենք այն տագնապը, որը նշանակում է երկիր կորցնել, ազգ կորցնել, մեր լեզուն կորցնել»:
Ազատամարտիկի խոսքով՝ այսօր իրենք ոչ մեկից նեղանալու խնդիր չունեն. «Ոչ մի Եվրոպայից, ոչ մի Ռուսաստանից, էգուց էլ թուրքից խնդիր չենք ունենա, չենք բողոքի, եթե նորից մտնեն փրթեն, թափեն, ինչպես 1918թ.-ին: Մենք միայն մեզ պետք է մեղադրենք»:
Անդրադառնալով իշխանություններին՝ հայտարարեց, որ նրանք տասնամյակներ շարունակ թալանել են երկիրը, հանքերը, երկրի բոլոր միջոցներն այսօր վաճառքի են հանված. «Սրանք կարծես գնչուներ են անհայրենիք, թե ջհուդներ են վաշխառու, հայությո՞ւն չկա սրանց մեջ»:










