Ուկրաինայի համար ԵՄ-ի առաջարկները մնում են բանակցային սեղանին. Լիտվայի արտգործնախարար

13:12 • 28.11.13

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարել է, որ դեռ ուշ չէ, որ Ուկրաինան փոխի իր որոշումը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, գրում է interfax.ru-ն:

 

«Ամեն օր մենք հակասական ազդանշաններ ենք ստանում (Ուկրաինայի որոշման մասին), մենք արդեն սովորել ենք, պահպանում ենք հետևողական դիրքորոշում՝ հիշեցնելով ուկրաինացիներին, որ առաջարկներն աշխատանքային սեղանին են: Եվրամիության երկրների բոլոր արտգործնախարարները գտնվում են Վիլնյուսում, մենք կարող ենք օպերատիվ կերպով արձագանքել, եթե իրավիճակը փոփոխվի»,- հինգշաբթի ասել է Լինկյավիչյուսը Ziniu radijas ռադիոընկերությանը:

 

«Եթե չորոշենք այսօր-վաղը, ողբերգություն չէ: Իհարկե, շատ ավելի ծանր կլինի, այստեղ ժամանակը մեր դաշնակիցը չէ»,- նշել է նախարարը: