Լյուքսեմբուրգը և Կիպրոսը կարող են հայտնվել Ռուսաստանի ֆինանսների նախարարության օֆշորային ցուցակում

22:28 • 28.11.13

Կիպրոսը և Լյուքսեմբուրգը Ռուսաստանի Ֆինանսների նախարարության օֆշորային ցուցակում ներգրավելու հարցը կքննարկվի, եթե այս երկրները չկատարեն հարկահանության նպատակով տեղեկությունների տրամադրման պարտականությունները: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը՝ այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Շատալովը:


Նա նշել է, որ ցուցակում հայտնվելը կախված է նրանից, թե այս պետություններն ինչպես կկատարեն իրենց պարտականությունները:


Ըստ փոխնախարարի՝ նշված պետությունները պետք է համապատասխան որակյալ տեղեկություններ տրամադրեն: