Վրաստանում ապամոնտաժված մինարեթը վերականգնվել է
Վրաստանի Չելա գյուղում վերականգնվել է մինարեթը, որն ապամոնտաժվել էր ամիսներ առաջ, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Պաշտամունքի վայրի վերականգնումն արտոնել են տեղի իշխանությունները։
Վրաստանի գլխավոր մուֆթի Ջեմալ Պաքսաձեն շնորհակալություն է հայտնել իշխանություններին խնդիրը լուծելու համար։
Ըստ տարածված տեղեկատվության՝ մինարեթի կառուցման դեմ հադես է եկել ոմն հայր Դավիդ Իսակաձե։ Նա մինարեթի կառուցումը որպես վիրավորանք է բնութագրել։
Գյուղում բնակվում են ինչպես քրիստոնյաներ, այնպես էլ մուսուլմաններ։ Մինարեթը կանգնեցվել էր 2013թ.-ի ամռանը։ Օգոստոսի վերջին այն ապամոնտաժվել էր՝ իշխանությունների հրահանգով։ 24 մետրանոց կառույցը քանդել և տարել էին գյուղից։










