Ռումինիայի նոր նպատակը Մոլդովայի հետ միավորումն է. Ռումինիայի նախագահ

10:24 • 28.11.13

ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուց հետո Ռումինիայի առաջին խնդիրը Մոլդովայի հետ միավորումն է, հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն, գրում է Взгляд-ը:

 

«Մենք ցանկանում ենք ստեղծել միասնական պետություն»,- հայտարարել է Ռումինիայի նախագահը:

 

Բեսեսկուի մեկնաբանությունը հայտնվել է «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի նախօրեին, որտեղ Մոլդովան նախատեսում է նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Համաձայնագրի կարևոր բաղադրիչը ԵՄ-ի հետ Մոլդովայի ազատ առևտրի գոտու ստեղծումն է լինելու:

 

Ինչպես հաղորդում է Stirile TV հեռուստաընկերությունը, Բեսեսկուն պատրաստվող համաձայնագիրն անվանել է Մոլդովայի առաջին քայլը եվրոպական ինտեգրման երկար ճանապարհին, որը կարող է դառնալ շահավետ նախադրյալ Ռումինիայի հետ հնարավոր միավորման համար: