Աստանայում միաժամանակ 3000 ուսանող սեր է խոստովանել Նազարբաևին
Աստանայում ավելի քան 3000 ուսանողներ միաժամանակ սեր են խոստովանել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ակցիան անցկացվել է Ղազախստանի Առաջին նախագահի օրվա առիթով։ Ուսանողները դուրս են եկել հրապարակ և բացականչել. «Մենք աջակցում ենք ազգի առաջնորդին»։
Նրանք նաև երգել են Նազարբաևի սիրած երգն ու պաստառ պարզել, որի վրա գրված է եղել. «Ես սիրում եմ Ղազախստանը։ Ես սիրում եմ Նուրսուլթանին»։
Միջոցառման ավարտին ուսանողները 3000 սրտաձև փուչիկներ են բաց թողել երկինք։










