Նիգերիայում ոստիկանությունը 240.000 շիշ գարեջուր է ոչնչացրել

23:58 • 28.11.13

Նիգերիայում իսլամական ոստիկանությունը հակամուսուլմանական սովորությունների դեմ պայքարի շրջանակներում ոչնչացրել է 240.000 շիշ գարեջուր: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով AP-ին:


Հաղորդվում է, որ ոստիկանները նաև ոչնչացրել են 8.000 լիտր տեղական «բուրուկուտու» ալկոհոլային խմիչք, ինչպես նաև՝ 320.000 տուփ ծխախոտ:


Այս գործողությունները տեղի են ունեցել Կանո քաղաքում: Երկրի հյուսիսում գտնվող այս քաղաքում գործում են շարիաթի օրենքները: Ըստ տվյալների՝ ալկոհոլի վաճառքը արգելված է ողջ քաղաքում՝ բացի քրիստոնեական թաղամասից: