Կատարը Պաղեստինին 150 մլն դոլար է տրամադրել պետական ծառայողների աշխատավարձերը վճարելու համար

09:17 • 28.11.13

Պաղեստինը 150 մլն դոլարի չափով շտապ ֆինանսական օգնություն կստանա Կատարից, որպեսզի վճարի պետական աշխատողների աշխատավարձերը։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլան՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպումից հետո։

 

Պաղեստինը շատ է կախված օտարերկրյա օգնություններից պետական ծառայողների աշխատավարձերի վճարման և Հորդանան գետի Արևմտյան ափի ու Գազայի հատվածի բնակիչներին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու հարցերում։ Ավելի վաղ Համդալլան հայտարարել էր, որ Պաղեստինին մինչև 2013թ.-ի տարեվերջ անհրաժեշտ է օտարերկրյա օգնություն՝ 500 մլն դոլարի չափով, որպեսզի վարչակազմը կարողանա շարունակել գործունեությունը։

 

«Մենք ունենք զգալի ռեսուրսներ, սակայն չենք կարող դա օգտագործել՝ ռեժիմի (Իսրայելի) օկուպացիայի պայմաններում»,-հայտարարել է վարչապետն ու շնորհակալություն հայտնել Կատարի էմիրին՝ խնդրանքին ընդառաջելու և 150 մլն դոլար տրամադրելու համար։