Սաուդյան շեյխը կարծում է, որ կանանց՝ մեքենա վարելու արգելքը «չարից պաշտպանություն է»

23:49 • 28.11.13

Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթի շեյխ Աբդելազիզ իբն Անդալլա աշ-Շեյխը հայտարարել է, որ կանանց վարորդական իրավունքներ տրամադրելու արգելքը հասարակությանը պաշտպանում է «չարից»: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:


Մուֆթին հավելել է, որ «սա այն հարցը չէ, որը պետք է հուզի հասարակությանը»:


Երկրում կանանց մեքենա վարելն արգելող օրենքը ոչ ֆորմալ աշխատում է 1990 թվականից՝ ամրագրված չլինելով օրենսդրորեն: