Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարարի դեմ քրգործ է հարուցվել
Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրան մեղադրում են անփութության համար, իսկ վնասը գնահատում 56 մլն ռուբլի:
Իրավապահների տվյալներով` իր պաշտոնավարության ընթացքում Սերդյուկովը բանավոր հրահանգել է ենթականերին բյուջեի հաշվին ճանապարհ կառուցել Կրասա գյուղից դեպի Շկոլնի կղզի (Աստրախանի շրջան): Սերդյուկովը դա հիմնավորել է կղզում ՊՆ-ի համար հանգստի բազա ստեղծելու մտադրությամբ:
Ճանապարհը կառուցել են երկաթուղային ուժերը, և այժմ ռուսական ԶԼՄ-ներում կատակում են, թե դա այդքան թանկ է արժեցել, քանի որ պատված է աշխարհի ամենաթանկ առողջարանների ցեխով:











