Սիրիայում «Ալ-Քաիդայի» կողմնակիցները գնդակահարել են հակամարտող խմբավորման անդամներին
«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի կողմնակիցները Սիրիայում գնդակահարել են իրենց հակառակորդ խմբավորման գրոհայիններին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Reuters-ին:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ հրապարակավ մահապատժի են ենթարկվել հակառակորդ «Գուրաբ աշ-Շամ» խմբավորման դաշտային հրամանատարը և 6 ենթականները: Մահապատիժն իրականացրել են «Իրաքի և Լևանի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները, որոնք սերտ հարաբերություններ ունեն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Նաև՝ նշվում է, որ մահապատժի ենթարկվածները ձերբակալվել էին 1 ամիս առաջ: «Կրոնական դատի» արդյունքում նրանց բոլորին սպանել են:










