Թաթարստանի նախագահի որդին գտնվել է կործանված Boeing-ի օդաչուի խցիկում. ԶԼՄ-ներ
Թաթարստանում տեղի ունեցած ավիավթարն ուսումնասիրող մասնագետները վերծանել են Boeing-737-500 ինքնաթիռի «սև արկղերի» տվյալների մի մասը և պարզել, որ օդաչուական խցիկում երկու օդաչուներից բացի Թաթարստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է եղել, ենթադրաբար՝ հանրապետության նախագահի որդին, տեղեկացնում է Взгляд-ը։
Սանկտ Պետերբուրգի ավիացիոն ուսումնական կենտրոնի համահիմնադիր Արկադի Օրլովի կարծիքով՝ բարձրաստիճան անձի գտնվելն այնտեղ կարող է ազդած լինել անձնակազմի գործողությունների վրա, ինչից հետո նրանք մի շարք սխալներ են արել։
Դա կարող էր լինել ավիավթարի պատճառներից մեկը։
Օրլովը կարծում է, որ Boeing-ի անձնակազմն ամենափորձառուն է եղել «Թաթարստան» ավիաընկերությունում։
Հիշեցնենք, որ ինքնաթիռն ընկել էր նոյեմբերի 17-ին՝ վայրէջքի նախապատրաստվելիս։ Ինքնաթիռում եղել էր 44 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։










